Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր

Այս ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը

Գիտական խորհրդի հերթական նիստում գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Նարիման յանը ներկայացրեց համալսարանի 2010-12թթ. գիտական գործունեության վերլուծությունը:

 

Նա նշեց, որ շարունակականություն պահանջող գիտական գործունեության հիմնական գործառույթները համակարգվում են գի տակորդինացիոն խորհրդի փորձագիտական հանձնաժողովների կողմից: Մեկ տարի առաջ գիտակորդի նացիոն խորհրդի կազմում գործող 6 փորձագիտական հանձնաժողովներին է վերապահվել`

 

  • բազային ֆինանսավորմամբ իրականացվող ԵՊԲՀ գիտական ծրագրում ամբիոնների և գիտահետազոտական կենտրոնի կողմից կատարվող գիտական նախագծերի փորձաքննությունը, ծրագրում ընդգրկման ենթակա թեմաների առաջնայնության որոշումը, տարեկան նախահաշվի, օրացուցային պլանների և հաշվետվությունների հաստատումը, աշխատանքային խմբերի ձևավորումը,

  • ատենախոսությունների և հետազոտական այլ ծրագրերի կատարման ընթացիկ հաշվետվությունների փորձաքննությունը,

  • հրատարակման պատրաստված գիտական հոդվածների փորձաքննությունը,

  • ասպիրանտների և հայցորդների ընթացիկ և ավարտական ատեստավորումը,

  • գիտաշխատողների կրեդիտա վորումը և 2013 թվականից տարեկան ատեստավորումը,

  • ամբիոնական գիտական թեմաների և պլանների փորձաքննությունը,

  • գիտակազմակերպչական գործունեության ծրագրային դրույթների, գիտական բաժնի տարեկան աշխատանքային պլանի և հաշվետվության փորձաքննությունը:

 

Այս նոր ձևաչափը գիտակորդի նացիոն խորհրդին որակապես նոր հարթություն է տեղափոխել թե´ փորձաքննության ծավալների և որակի,թե´ գիտական աշխատանքի նկատմամբ պատասախանատվու թյան հարցում:

 

Այնուհետև նշվեց, որ արտասահմանյան գրանտային ծրագրերի իրականացման արդյունքնում ի հայտ է գալիս մասնագետների մի նոր՝ հետագոտողների խումբ: Նա տեսակետ հայտնեց, որ ԵՊԲՀի գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ ունենալու դեպքում մասնագետներն իրենց գիտական աշխատանքներով արդյունավետո րեն կնպաստեն գործնական առողջապահության զարգացմանը:

 

Ըստ զեկուցողի մշակվել է հրատարակման ենթակա գիտական հոդվածների և ատենախոսությունների փորձաքննության իրականացման ձևաչափը, որով փորձ է արվել հեղինակի կողմից ծավալած գիտական գործունեությունը վերածել հաշվարկելի միավորների` կրեդի տավորման: Ներկայացնելով նորամուծությունը` «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգը», նա մանրամասնեց համալսարանում գիտական կադրերի (ասպիրանտներ, հայցորդներ) պատրաստման և որակավորման նոր` հետազոտողի համակարգի ներդրման կրթական և հետազոտական բաղադրամասերը, կրեդիտների չափաբաժինները և կառուցվածքը: Բանախոսը տեղեկացրեց, որ հետազոտողի եռամյ ա ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որից 2030%ը կազմում է կրթական, իսկ 7080%ը` հետազոտական բաղկացուցիչը: Դրանով պայ

մանավորված` գիտական մասը կազմել է աշնանային և գարնանային քննաշրջաններին համապատասխան դասատախտակ, որը ներառում է մասնագիտական կրթական և ընդհանուր կրթական բաղկացուցիչներ:

 

Ի դեպ` դեռ ապրիլին այս հարցը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկ քաղաքում բարձրագույն կրթության զարգացման հեռանկարներին և քաղաքականությանը նվիրված միջազգային գի տաժողովում, որտեղ մեր պատվիրակության զեկույցը մեծ ուշադրության է արժանացել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և մասնակից այլ երկրներից ներկա գործընկերների կողմից: Նաև համագործակցության պայմանագիր է կնքվել մեր համալսարանի և Կուրս կի պետական բժշկական համալսարանների միջև:

 

Օրագրի հետազոտական կառու ցամասը կազմում է 130 կրեդիտ և ներառում է հետևյալ բաղադրիչները` մասնակցություն գիտական սեմինարներին և աշխատաժողովնե րին, ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք և թեկնածուական ատենախոսության պատրաստում, ապա ներկայացրեց ասպիրանտին (հայցորդին) հետազոտողի որակավորման աստիճան (դիպլոմ) շնորհելու և ատենախոսությունը պաշտպանության երաշխավորելու, ինչպես նաև հետազոտողի որակավորման աստիճան (դիպլոմ) շնորհվելու նախատեսվող կարգը:

 

Այս փուլերն անցնելուց հետո միայն հայցորդը կարող է ատենախոսությունը ներկայացնել պաշտպանության:

 

Գիտական բաժինը համապատասխան ամբիոնի հետ մեկտեղ քննարկում է հետազոտողի ավարտական ատեստավորման փաստաթղթերը, ատենախոսական աշխատանքի կատարման փաստացի տվյալներն ու վիճակը, որակավորման հանձնաժողովին ներկայացնում տեղեկատվություն և եզրակացություն հետազո տողի պատրաստման ծրագրի կատարողականի վերաբերյալ: Որակավորման հանձնաժողովը համապատասխան պահանջների բավարարման և հետազոտողի ելույթի գնահատման հիման վրա ԵՊԲՀ ռեկտորի հրամանով կայացնում է որոշում:

 

Ուսումնամեթոդական վարչության պետ Մարինե Հայրապետյանը գիտխորհրդի մասնակիցների քննարկմանը և հաստատմանը ներկայացրեց ուսումնամեթոդական վարչության կանոնակարգը` ներկայացնելով ընդհանուր դրույթները, վարչության գործառույթները և կառուցվածքը: Համաձայն ներկայացվող նախագծի` կրթական ծրագրերի, պրակտիկայի, ուսումնակազ մակերպման, դասախոսների որակավորման բարձրացման, ինչպես նաև` օտարերկրացիների նախապատրաստական բաժինները ուսումնամեթոդական վարչության կառուցվածքային և կազմակերպական ենթակայություն կունենան:

 

Անդրադառնալով դասախոսների որակավորման բարձրացման բաժնի գործառույթներին, ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը նշեց.

 

«Այս բաժինը ուսումնամեթոդական վարչության կազմում պետք է զբաղվի դասախոսների պատրաստման և վերապատրաստման գործով: Մեծ աշխատանք է տարվելու հատկապես երիտասարդ մասնագետների հետ: Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կողմից վերապատրաստման ուղարկված մասնագետների առջև խիստ պայման է դրվելու, որպեսզի վերապատրաստումից վերադառնալուց հետո պարտադիր մի քանի տարի համալսարանում աշխատեն:

 

Ֆակուլտետները կգտնվեն ուսումնամեթոդական վարչության կազմակերպական ենթակայության տակ, որը, սակայն, ոչ մի կերպ չի նսեմացնի դեկանատների գործառույթներն ու իրավունքները»:

 

Այնուհետև ռեկտորի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ առաջիկայում առաջին հերթին կբարձրացվեն այն ամբիոնների լաբորանտների և պրեպարատոր ների աշխատավարձերը, որոնցում ընտրությունն արդեն կայացել է: Հետագայում կվերանայվեն նաև դեկանների, պրոռեկտորների և ռեկտորի աշխատավարձերը:

 

Համալսարանի գիտական խորհուրդը, լսելով և քննարկելով գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր բ.գ.դ, պրոֆ. Մ.Զ. Նարիմանյանի և ուսումնամեթոդական վարչության պետ Մ.Գ.Հայրապետյանի զեկուցումները, որոշեց.

 

Համալսարանի գիտական աշխատանքները գնահատել բավարար:

 

Հանձնարարել ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մ.Նարիմանյանին ներկայացնել`

 

2.1.   Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հետազոտական համալսարանի կարգավիճակ ստանալու անհրաժեշտ նախապայմանները և գործողությունների ժամանակացույցը,

2.2.   առաջնային գիտական ուղղություններով հետազոտական խմբեր ձևավորելու վերաբերյալ նախագիծ,

2.3.   ԵՊԲՀ կլինիկաներում համալսարանի պրոֆեսորների կողմից խորհրդատվական գործունեություն կազմակերպելու նախագիծ,

2.4.   գործնական առողջապահության մեջ ատենախոսություն ների գիտական արդյունքների արժեքը գնահատելու ձևաչափ,2.5.այլ հիմնարկներից դիմող հայցորդների համար`

  • որակավորման քննության վճարի չափը ընդհանուր կրթական առարկաներից (օտար լեզու, փի իսոփայություն, ինֆորմատիկա) յուրաքանչյուրի համար սահմանել 20.000, իսկ մասնագիտական առարկաների համար` 30.000 դրամ,

  • հայցորդության համակարգում վարձավճարների չափը սահմանել հեռակա ասպիրանտուրայում սովորողների համար ԵՊԲՀ սահմանած չափաբաժնին հավասար`ատենախոսությունների պլան-անոտացիայի քննարկման և հաստատման, որակավորման, հետազոտողի համակարգում ամրագրման, հայցորդության հրամանագրման, ընթացիկ և ավարտական փորձաքննության և հետազոտողի վերջնական ատեստավորման համար տարեկան` ՀՀ քաղաքացիների դեպքում` 550 հազար,իսկ օտարերկրացիների դեպքում` 2 մլն 400 հազար դրամ վճար:

 

3.  Հաստատել ուսումնա մեթոդական վարչության կանոնակարգը:

4.  Գիտական խորհրդի 9.07.2012թ. թիվ 8 որոշման 1-ին և 3-րդ կետերի համաձայն` համալսարանի ամբիոններին և ցիկլային մեթոդական հանձնաժողովներին տրված հանձնարարականների վերաբերյալ կարծիքների և առաջարկությունների ներկայացման ժամկետը չպահպանելու կամ ընդհանրապես չներկայացնելու պատճառով հիշյալ որոշման կատարմանն անդրադառնալ ս/թ հոկտեմբերի 31-ի գիտական խորհրդի հերթական նիստում:

5.  Որոշման կատարման հսկողությունը հանձնարարել ռեկտորի պաշտոնակատար Ս.Ավետիսյանին և երկրորդ հարցին անդրադառնալ մեկ տարի հետո:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության
Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության

Հոկտեմբերի 8-9-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կա-յացավ «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովը...

Ծրագիրը միտված է հոգեբանական ծառայության բարելավմանը
Ծրագիրը միտված է հոգեբանական ծառայության բարելավմանը

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին ընդունեց Fulbright ծրագրի կրթաթոշակառու Ջոն Սարոյանին...

Մեր պատվիրակությունը Թբիլիսիում. հարցազրույց գիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ
Մեր պատվիրակությունը Թբիլիսիում. հարցազրույց գիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ

Ուսումնական տարվա առաջին օրերին Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց Ամերիկաավստրիական հիմնադրամի, Ավստրիայի բաց բժշկական ինստիտուտի և Ֆիլադելֆիայի մանկական...

Մեր հարցմանը պատասխանում է ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ Մարինա Հայրապետյանը
Մեր հարցմանը պատասխանում է ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ Մարինա Հայրապետյանը

Ի լրացումն 20.01.2010թ. թիվ 02/01 «Գիտելիքների ստուգման թեստային մեթոդների միասնականության մասին մեթոդական ցուցումների» և ի փոփոխումն ուսումնական գծով պրոռեկտորի 17.10.2011թ. թիվ 02-36/21 շրջաբերականի՝ ամբիոնների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ